Արամ Ա. Վեհափառը հարցազրույց է տվել Unité Des Chrétiens շաբաթաթերթին

Ֆրանսայում հրատարակվող և միջ-եկեղեցական աշխարհում իր կարեւոր խոսքը ունեցող Unité Des Chrétiens շաբաթաթերթի հետ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը վերջերս Ֆրանսերենով հարցազրույց է ունեցել: Այս մասին տեղեկացնում է Արամ Ա Վեհափառի մամուլի ծառայությունը։

Նորին Սրբությունը հիշեցրել է, թե միջ-եկեղեցական շարժումը վերջին տասնամյակում սկսել է նահանջ արձանագրել. Երևույթ, որ հետևանքն է համաշխարհայնացման ստեղծած նոր մտահոգությունների։

Վեհափառ Հայրապետը առաջարկել է միջ-եկեղեցական կառույցների, օրակարգերի և առաջնահերթությունների վերաձևակերպման հրամայականը:

Նորին Սրբությունը շեշտել է, թե միջ-եկեղեցական շարժումը պետք չէ կառույցների ու ծրագրերի մեջ խեղդել:

Վեհափառ Հայրապետը անդրադարձել է Միջին Արեւելքի եկեղեցիներին ու դրանց  դիմագրաված մարտահրավերներին։