Անդրեյ Մալախովը հրավիրվել է ՌԴ Քննչական կոմիտե

Հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայայի գործով կանչվել է ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի գլխավոր քննչական վարչություն։ Այս մասին հայտնում է «Լենտան»։

Ստացված տեղեկությունների համաձայն՝ քննիչները, ենթադրաբար, ցանկանում են զրույցել հաղորդավիրի և նրա մի քանի գործընկերների հետ՝ արտիստի անհետացման գործով. Սվետլիչնայան հայտնաբերվել է «Անդրեյ Մալախով» թոք-շոուի նկարահանման հրապարակում։

Մալախովը դերասանուհու հետ համատեղ լուսանկար է արել հեռուստաստուդիայում և հրապարակել Instagram-ի իր անձնական էջում՝ կարճ մակագրելով. «Գտնվել է»:

Հիշեցնենք, որ Սվետլիչնայայի անհետացման մասին լուրը հայտնվել է ավելի վաղ՝ հոկտեմբերի 25-ին, երբ դերասանուհին տանը չի եղել հինգ օր։