Մոսկվայում անհետ կորել է դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան

Մոսկվայում անհետ կորել է խորհրդային կինոյի աստղ Սվետլանա Սվետլիչնայան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը գրում է, որ  81-ամյա դերասանուհուն գտնելու նպատակով ոստիկանություն են դիմել նրա հարազատները:

Սվետլիչնայայի բարեկամուհին հայտնել է, որ դերասանուհին կապի դուրս չի գալիս հոկտեմբերի 22-ից: Ավելի ուշ ոստիկանություն է դիմել նաև դերասանուհու որդին և շեշտել է, որ մայրը կորել է հոկտեմբերի 21-ից:

Սվետլանա Սվետլիչնայային գտնելու նպատակով որոնողական ակտիվ միջոցառումներ են իրականացվում:

Նկարահանումների ընթացքում ստացած հարվածից հետո (դերասանուհու վրա տանիքի մի հատված էր ընկել) Սվետլիչնայայի մոտ լուրջ առողջական խնդիրներ են առաջացել. դեմենցիայի նշաններ են հայտնվել: