«Հայաստան» խմբակցությունն ամփոփել է խորհրդարանական շաբաթը

Ապօրինի կալանքից ազատված «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը վերջապես կարողացավ մասնակցել Ազգային Ժողովի աշխատանքներին, գործընկերները նրան դիմավորեցին ծափողջույններով։

Այս շաբաթ խարհրդարանում կայացավ սահմանային անվտանգության հարցերով այդքան երկար սպասված քննարկումը։ Ընդդիմության նախաձեռնությամբ կայացած հանդիպումն անցավ դռնփակ ռեժիմով, իսկ հետո պարզվեց, որ հանդիպման եկած պաշտոնյաներն այդպես էլ հստակ պատասխաններ չեն տվել։

Այս անգամ նույնպես չհաջողվեց խուսափել սկանդալներից։ ՔՊ-ականներին կրկին հունից հանեց «դավաճան» բառը, որից պաշտպանվելու համար փոխխոսնակ Ռուբինյանը դիմեց անվտանգության աշխատակիցների օգնությանը։ Իսկ խորհրդարան եկած Նիկոլ Փաշինյանին հունից հանեց ճշմարտությունն այն մասին, թե ինչպես և երբ է Արցախը դուրս մնացել բանակցային գործընթացից։

Ինչպե՞ս իշխող խմբակցությունը դեմ քվեարկեց Հայաստանի և Արցախի ազգային շահերից բխող հայտարարությանը, և ինչպե՞ս ամփոփվեց նստաշրջանը՝ առաջարկում ենք դիտել տեսանյությում։