Կիևում մերկ ակտիվիստուհիները պահանջել են չեղարկել կոմունալ ծառայությունների սակագները (տեսանյութ)

Կիևում նախարարների կաբինետի շենքի մոտ իրականացվել է «Հասարակ մարդկանց պաշտպանություն» հասարակական կազմակերպության ակցիան։ Ակտիվիստները պահանջում են վերջ տալ «բնակչության սակագնային ցեղասպանությանը»։ Այս մասին հաղորդում է korrespondent.net-ը։

«Անհապաղ վերացնել բոլոր կոմունալ ծառայությունների սակագները և գումար փոխանցել գազի, տաք և սառը ջրի, էլեկտրաէներգիայի հաշիվներին»,- ասվել է հանրահավաքի մասնակցի պահանջում։

Բողոքող ակտիվիստներից ոմանք կիսով չափ մերկացել են: Ոստիկանները միջամտել են, տեղի է ունեցել քաշքշուկ։ Իրավապահները բերման են ենթարկել մասնակիցներին։