Բռնազավթված Վարանդայում Ալիևն ու Էրդողանը տվել են միջազգային օդանավակայանի գործարկման մեկնարկը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը բռնազավթված Վարանդայում (Ֆիզուլի) տվել են միջազգային օդանավակայանի գործարկման մեկնարկը, հաղորդում է ԱզԹվ հեռուստաալիքը։

Երկու պետությունների ղեկավարներին են հանձնել խորհրդանշական բանալիները։

Օդանավակայանի հիմքը դրվել էր հունվարի 14-ին, առաջին փորձնական թռիչքը կայացել է սեպտեմբերի 5-ին։