Ալեք Բոլդուինը նկարահանման հրապարակում պատահմամբ սպանել է կինոօպերատորին

Հոլիվուդյան կինոդերասան Ալեք Բոլդուինը ֆիլմի նկարահանումների ժամանակ պատահաբար կրակել է՝ սպանելով կինոօպերատորին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մանրամասնելով, որ զոհը Գալինա Հաթչինսն է, որը ծնվել և մեծացել է Խորհրդային Միությունում:

Ողբերգական դեպքը տեղի է ունեցել Նյու Մեքսիկոյում «Ժանգը» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Դերասանը կրակել է ատրճանակից, որը ենթադրաբար պետք է լիցքավորված լիներ դատարկ փամփուշտներով:

Ֆիլմի ռեժիսորը վիրավորվել է ողնաշարի հատվածում, իսկ 42-ամյա Հաթչինսը ծանր վիրավորվել է և օդանավով տեղափոխվել Ալբուկերկի հիվանդանոց։ Բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։