Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առիթով շնորհավորել է հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին։ Աշխարհահռչակ հայուհին երեկ նշել է 41-ամյակը։
«Շնորհավոր ծնունդդ, սիրելի Քիմ Քարդաշյան։ Շատ ուրախ եմ, որ այդքան հեռու գտնվելով՝ դու զգում ու հասկանում ես, որ Հայաստանը մեր հայրենիքն է՝ քոնը, իմը, մեր բոլորի հայրենիքը։ Մաղթում եմ առողջություն, երջանկություն և ամենայն բարիք»,- «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է Սարգսյանը։
Happy Birthday, dear @KimKardashian!
So glad that even from so far away you feel and understand so well that Armenia is our Homeland: your one, mine…, Homeland all of us.
Wishing you good health, happiness and all the best to you! pic.twitter.com/Ca7opZ7ijs— ՀՀ նախագահ | President of the Republic of Armenia (@Arm_President) October 22, 2021