Մարդիկ վերջին հացի փողը տալիս են թեստին

Պատվաստվել, թե ոչ` մարդու անձնական որոշումն է, իսկ աշխատանքից ազատելու սպառնալիքը 14 օրը մեկ չթեստավորվելու հետևանքով՝ անօրինական է:

Հայ մարդը չի կարող երեխու բերանից կտրի հացը և ասի` պապան (կամ մաման) առողջապահության տոտայի համար պետք ա թեստ հանձնի:

Օրինակ՝ թատրոններում մարդիկ ստանում են 60 000-70 000 դրամ ու հիմա նիկոլի համակարգը անգործ թողնելու սպառնալիքներով «ճզմում» ա նրանց: Մարդիկ վերջին հացի փողը տալիս են թեստին:

Հարգելի մեր ընտրած պատգամավորներ։ Սխալ բան չեմ անում չէ՞, երբ դիմում եմ ձեզ: Ոչ մեկին չեմ վիրավորում, չէ՞..

Գիտեմ, որ բան փոխել չեք կարող: Բայց փորձ արեք` մարդիկ կհասկանան, որ իրանք կան ձեր կյանքում:

Փոքրիկ մանրուքները հաճախ զգացմունք ու վերաբերմունք են ձևավորում: Ու մի օր հենց այդ մանրուքներն են լուծում մեծ հարցեր: Նաև ձեզ համար անհրաժեշտ հարցեր:

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից