Պուտինը խոսել է ռուսական «փափուկ ուժի» մասին

Որպեսզի ռուսական «փափուկ ուժն» արդյունավետ լինի, պետք է հարգես քեզ և կաշվից դուրս չգաս, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Պետք է ինքդ քեզ հարգես՝ սա է գլխավորը։ Պետք չէ կաշվից դուրս գալ, որպեսզի ինչ-որ մեկին ապացուցենք, որ մենք լավն ենք։ Դե, պետք չէ այդպես անել: Ահա սա է ամենակարևորը։ Պետք է հարգանքով վերաբերվես քեզ, քո պատմությանը, քո մշակույթին, և մարդիկ կձգտեն քեզ», – ասել է Պուտինը Վալդայի համաժողովում ՝ պատասխանելով համապատասխան հարցին: