Նիկոլն երկու անգամ է վատացել, վերջինի պատճառը պարզ է, առաջինը` խորհրդավոր

Սյունիքում և Շիրակում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները, ըստ Iravunk.com-ի ունեցած տեղեկությունների , «Նիկոլ Փաշինյանին «մահվան» են հասցրել»: Այս մասին տեղեկանում ենք հոկտեմբերի 18-ին, ընտրությունների արդյունքների հայտնի դառնալուց կարճ ժամանակ հետո կայքի` «Նիկոլ Փաշինյանն Իջեւանում վատացել է» վերտառության ներքո հրապարակած լրատվությունից: Ըստ հիշյալ լրատվամիջոցի աղբյուրի, «Առուշանյանի ջախջախիչ հաղթանակը Նիկոլ Փաշինյանին ցնցումների է ենթարկել»:

Դե, վերը ներկայացվածը միանգամայն հասկանալի է, առավել ևս, որ միայն Առուշանյանի ջախջախիչ հաղթանակը չէ, որ Նիկոլին կարող էր վերոնշյալ վիճակին հասցնել ու, բացառված չէ, նույնիսկ մղել հարբելու` դեղահաբերը խմելուց առաջ կամ հետո…

Նիկոլի «սիրած« Գյումրիում, ուր նա Հայաստանի ոստիկանական բռնապետությունում թերևս ամենամեծ ընտրազանգվածն ունի, միամիտ ու խաբված մարդկանց ամենամեծ քանակը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, այսինքն` Նիկոլը, հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքներով դարձյալ խայտառակ պարտություն է կրել: Բա սա Գորիսում Առուշանյանի ջախջախիչ հաղթանակից ու ՔՊ-ի խայտառակ պարտությունից ի՞նչ պակաս հարված է Նիկոլին… Նիկոլի ջանը կամ գլուխը հո քարի՞ց չէ, որ դիմանա… Կվատանա, բա ի՞նչ կանի… Վատանալը դեռ նոր է սկսվում…

Խորհրդավորն Իջևանում Նիկոլի վատանալուց ընդամենը 3 օր առաջ` հոկտեմբերի 14-ին, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի վատանալու դեպքն է, ավելի ճիշտ, դրա պատճառը: Հոկտեմբերի 15-ին հրավիրված մամուլի ասուլիսում այս դեպքի մասին հայտնել է  «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

«Ըստ որոշ տեղեկությունների, անհայտ պայմաններում Նիկոլ Փաշինյանի առողջական վիճակը երեկ վատթարացել է»,- ասել է Մամիջանյանը և կրկնել` «Անհայտ պայմաններում…»:

Իսկապես ի՞նչը կարող էր Նիկոլի առողջական վիճակը ոչ թե սոսկ վատացնել, այլ նույնիսկ վատթարացնել, ինչպես Մամիջանյանն է ասել: Կարծում ենք, այս հարցի ամենատրամաբանական ու հնարավոր պատասխանն արդեն գտել ենք: Հիշում եք հենց նույն օրվա` հոկտեմբերի 14-ի ուշ երեկոյան «Առավոտ»-ի հրապարակած տեղեկատվությունը, ըստ որի, «Ռուսաստանի ՊՆն հաստատել է, որ հոկտեմբերի 13-ին հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական շարասյան վրա»: Իրականում Ռուսաստանի ՊՆ-ն հաստատել է, որ հոկտեմբերի 13-ին, իրոք, կրակ է բացվել ադրբեջանական շարասյան վրա, բայց ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ բառ անգամ չկա, որ այդ կրակը հայկական կողմն է բացել:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան