Մեր պատմական Վարանդան կրկին դարձրին Ֆիզուլի

Ադրբեջանի բռնապետը երեկ Ֆիզուլիի օդանավակայանում հայտարարել է, որ հայերը վանդալներ են և Ֆիզուլի քաղաքը հիմնահատակ քանդել են: Օկուպացրել են և քանդել իրենց «հայրենի հողը»

Նախ կապիտուլյացիոն վախկոտ ռեժիմը երբեք չի պատասխանում նման մեղադրանքների, նրանք արցախյան հիմնահարցի ծագման գոյաբանությունը վերցրեցին և հանեցին, հիմա չկա նույնիսկ մի խոսք Բաքվի և Սումգաիթի մասին, չկա մի խոսք Լեռնային Ղարաբաղում հայերի նկատմամբ այն ժամանակ իրականացրած վայրագությունների, տեղահանումների, սպանությունների մասին, Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության պատճառների և պայմանների մասին: Բա հիմա ոնց չասես, որ դուք էնքան անբարոյական մարդկանց ենք տվել քվե, որոնք մոռացության տվեցին ղարաբաղյան շարժման ողջ էությունը,պատմությունը և դրանից բխող ամենինչ, ինչը կարող էր Հայաստանը կրկին ոտքի հանել:

Եվ ինչպես Ֆիզուլին, այնպես էլ տարբեր տեղեր հայերը կռիվ են տվել և ազատագրել իրենց հողերը, կատաղի  մարտեր են գնացել իհարկե քաղաքը(Ֆիզուլին) չէր կարող գոյատևել այդ հարվածներին: Դա իրական պատերազմի պատկերն է,երբ քաղաքից ուղակի էլ բան չի մնում,դա ֆեյք պատերազմ չեր,դա ֆեյսբուքում հաղթել չէր,դա մեր հաղթանակն էր ,որից այդ տարածքը վերադարձավ մեզ:

Իսկ այդ տարածքը չիմացողների համար չեմ ալարում ու գրում եմ, որ անհայրենիք ու թրքասեր ծրագրի «ուղեղային  ինստալիացիայից» խուսափեն:

Մեր պատմական Վարանդան կրկին դարձրին Ֆիզուլի:

Ֆիզուլին 1603 թվականից մինչև 1828 թվականը եղել է պարսիկների կողմից ճանաչված հայկական ինքնիշխան Դիզակի մելիքություն:1828 թվականին Ռուսաստանի և Պարսկաստանի միջև ստորագրված հայտնի Թուրքմենչայի պայմանագրով միացվել է Ռուսաստանին:

Այստեղ է հիմնվել ռուսական ռազմակայան՝ Կարյագինո անունով:

Եվ միայն 1921թ Կարյագինոն դարձել է Ֆիզուլի`անցնելով Խորհրդային Ադրբեջանին և անվնափոխվել:

Եվ կարևորը ասեմ միայն և միայն  նախկինների օրոք այդ տարածքների մեծ մասը (արևմտյան) ազատագրվեց և 1993 թ օգոստոսից անցավ մեր տիրապետության տակ:

Այդ նախկինները պահեցին, պաշտպանեցին Ֆիզուլին կամ ավելի ճիշտ Վարանդան իսկ ռուսների համար գուցե Կարյագինոն,իսկ թավշյա թրքասեր խունտան այն կրկին նվիրեց թուրքին,ով էլ գնացել այսօր գլուխա գովում և օդանավակայան բացում սպասելով իր մեծ եղբոր`Էրդողանի օրհնությանը:

Հ.Գ Սերժ Սարգսյանը Արցախը և Ֆիզուլին ազատագրեց, Ստեփանակերտում օդանավակայան կառուցեց , չէ ձեզ դուր չեկավ , մերժեցիք, մինչև էսօր անամոթաբար փորձում եք էլի վայրահաչել,դե գնացեք հիմա Ալիևի  Արցախում կառուցած օդանավակայանը վայելեք ու ստորացումները լսեք, կարողա տոմս լինի 50€ էլ բախտներդ բերի թռնեք Միլան:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից