«Ալյանս» կուսակցությունում Տիգրան Արզաքանցյանը պաշտոն է ստացել

Տիգրան Արզաքանցյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ նա նշանակվել է «Ալյանս» կուսակցության Գերագույն խորհրդի նախագահ։

Ավելի վաղ կուսակցության համագումարի ժամանակ նա հայտարարել էր․  «Ես այսօր իմ թիմակիցների հետ որոշել եմ պատմական քայլ կատարել իմ կյանքում ու մեր ժողովրդի անվտանգությունը պաշտպանելու համար, որն այսօր պաշտպանված չէ, մտնել «Այլանս» կուսակցություն։ Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր կուսակցությունների հետ, որովհետև այսօր մենք ունենք շատ կարևորագույն խնդիրներ ու հարցեր, որոնք թերի են մնացել»։