Թշնամու գնդակոծությունից Երասխում այրվել է մոտ 8000 հակ անասնակեր

Հոկտեմբերի 15-ին, ժամը 14։13-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղի երկաթգծի կայարանի մոտակայքում այրվում է անասնակեր։

Այս մասին հայտնել է ՀՀ ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երասխ գյուղի Ռաֆֆու փողոցի թիվ 27 հասցեում այրվում է մոտ 8000 հակ անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է hոկտեմբերի 16-ին, ժամը 07։57-ին։

 Նշենք, որ հոկտեմբերի 15-ին ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արարատի մարզի Երասխ գյուղի ուղղությամբ:  Կրակելու հետևանքով այրվել է բնակիչներից մեկի անասնագոմն ու խոտի մի քանի դեզեր։