Թեզը, որ Հայաստանն առանց Արցախի ապագա չունի, շատ վտանգավոր է․ ՔՊ-ական պատգամավոր

Թեզը, որ Հայաստանն առանց Արցախի ապագա չունի, շատ վտանգավոր է։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

Խաչատրյանի խոսքերով, դա կխանգարի Հայաստանին երաշխավորել Արցախի ապագան․ «Սա անընդունելի թեզ է։ Այսինքն՝ Հայաստանի ապագան պայմանավորած է Արցախով՝ կմնա Արցախը՝ կլինի Հայաստան, չի լինի Արցախը՝ վերանում է Հայաստանը։ Ես հասկանում եմ, թե ինչ են ուզում ասել, սակայն Արցախի հարցը լուծելու իմաստով սա որպես քաղաքական դիրքորոշում սխալ է։ Մենք Արցախի մեր խնդիրը փաթաթում ենք մեր «գործընկերների» վզին, ինչը միշտ չէ, որ հաճելի է իրենց։ Մեր խնդիրը պետք է կարողանաք լուծել՝ չհամարելով այն մեր վերջի սկիզբը, կամ սկզբի վերջը։

Սա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք Արցախի խնդիրը հետապնդելու նպատակից, բայց գերնպատակը Հայաստանի Հանրապտությունն է, ոչ թե Արցախը»։