Ադրբեջանական սադրանքների քաղաքականությունը շարունակվելու է՝ ՀՀ իշխանությունների լռության և Արցախի նկատմամբ ունեցած պատասխանատվությունից փախուստի պայմաններում

Արցախում ադրբեջանցիների իրականացրած սադրանքների պատճառահետևանքային կապը շատերի համար ընկալելի կամ բացատրելի չէ, որովհետև ամբողջական տեղեկատվություն չի փոխանցվում։

Խոսքս միայն վերջին օրերի միջադեպերին չի վերաբերում։

Իրականում Ադրբեջանը հետպատերազմական ժամանակահատվածում մշտապես տարբեր բնույթի սադրանքների է գնացել, որի մի մասն ուղղակի չի հանրայնացվել։

Ճիշտ է՝ ռուսական խաղաղապահ ուժերն անընդհատ կանխում են իրադրության  էսկալացիոն զարգացումները, բայց դրանից ադրբեջանական ագրեսիան չի նվազում և շփման գծի տարբեր հատվածներում տարաբնույթ դրսևորումներ է ունենում։

Ամենավտանգավորը, որը պետք է արձանագրել հետևյալն է՝ ադրբեջանական սադրանքների քաղաքականությունը շարունակվելու է, և դա տեղի է ունենալու Հայաստանի իշխանությունների լռության, կրավորական կեցվածքի, անտարբերության և Արցախի նկատմամբ ունեցած պատասխանատվությունից փախուստի պայմաններում։

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից