Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են երկրների միջև հարաբերությունները

Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Իրանի արտգործնախարար Հուսեյն Ամիր Աբդուլահիյանի միջև:

Այս մասին հայտնում է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է երկու երկրների հարաբերությունների ներկա վիճակը:

Զրույցի ընթացքում ընդգծվել է երկրների ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի կարևորությունը: Իրանի արտգործնախարարը նշել է, որ Բաքվի և Թեհրանի միջև կան երկարաժամկետ և կայուն հարաբերություններ: Հուսեյն Ամիր Աբդուլլահիյանը նշել է, որ երկու երկրների հարաբերություններում թյուրիմացությունը պետք է կանխվի, և նշել է կապերի զարգացման կարևորության մասին: Թեհրանը հույս ունի շուտափույթ լուծում տալ տրանսպորտային տարանցման խնդիրներին:

Նախարարները միմյանց հրավիրել են Թեհրան և Բաքու: