Հայաստան ժամանած Հնդկաստանի ԱԳ նախարարը հայերեն գրառում է արել

Հայաստան է ժամանել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը: Օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը թվիթերյան իր էջում հայերեն գրառում է արել․ «Ուրախ եմ ժամանել Հայաստան առաջին արտգործնախարարական այցով: Շատ ուրախ եմ, որ պատմական կապ եմ տեսնում իմ հայրենի նահանգի հետ»,-գրել է նա։