Բյուրականի աստղադիտարանի երեք գիտահետազոտական խումբ արժանացել է գիտության կոմիտեի կողմից հայտարարված դրամաշնորհների

Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) երեք գիտահետազոտական խումբ արժանացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գիտության կոմիտեի կողմից հայտարարված դրամաշնորհների։ Բյուրականի աստղադիտարանի տեղեկացմամբ,

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021թ. հոկտեմբերի 11-ի 1690-Ա/2 հրամանով հաստատվել է Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում Առաջատար հետազոտությունների աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը։ «Մրցույթի արդյունքում 2021թ-ի հոկտեմբեր ամսից 5 տարի շարունակ դրամաշնորհներ կտրամադրվեն ՀՀ-ում գործող առաջատար գիտաշխատողների ղեկավարությամբ ձևավորված 6-7 անձից բաղկացած 49 գիտահետազոտական խմբի, որոնց թվում են նաև Բյուրականի աստղադիտարանի երկու գիտահետազոտական խմբերը։ ԲԱ-ի գիտահետազոտական խմբերի ղեկավարներն են ԲԱ տնօրեն, առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը (թեմա՝ Գալակտիկաների էվոլյուցիայի վաղ փուլերի բացահայտուﬓ ակտիվ գալակտիկաների բազմալիքային ուսուﬓասիրության ﬕջոցով) և ԲԱ գիտական քարտուղար, ավագ գիտաշխատող Ելենա Նիկողոսյանը (թեմա՝ Աստղառաջացման տիրույթներ` ձևավորում և էվոլյուցիա)։

Հոկտեմբերի 11-ի մեկ այլ հրամանով՝ N 1693-Ա/2, հաստատվել է Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների ցանկը: Հաղթողների թվում է նաև ԲԱ գլխավոր գիտաշխատող Տիգրան Մաղաքյանի գլխավորած խումբը (թեմա՝ էքստրեմալ արտաժայթքային ակտիվությամբ երիտասարդ աստղային օբյեկտներ)։

Նշենք, որ ԲԱ երեք խմբերն էլ մեծամասամբ բաղկացած է երիտասարդ գիտաշխատողներից։

Շնորհավորում ենք մեր գիտաշխատողներին՝ մաղթելով նորանոր հաջողություններ» գրված է աստղադիտարանի կայքում։