Պատերազմում եղբորը կորցրած կինը հղիացել է երկար տարիների անպտղությունից հետո

Պատերազմում եղբորը կորցրած կինը հղիացել է երկար տարիների անպտղությունից հետո։ Այս մասին գրել է Շենգավիթ ԲԿ-ի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Աննա Խաչատրյանը։

«Անչա՜փ ուրախ և հուզիչ լուրով չէի կարող չկիսվել Ձեզ հետ։

44-օրյա պատերազմում եղբորը կորցրած պացիենտս հղիացել է երկար տարիների անպտղությունից հետո։

Աննկարագրելի հուզիչ էր մոնիտորին տեսնել այս փոքրիկ, բայց մի ամբողջ ընտանիքին նոր կյանքի լույս տվող կետը։

Պացիենտս իր և ծնողների շնորհակալությունն էր փոխանցել, որ ևս մեկ հնարավորություն են ունեցել զոհված եղբոր, որդու կյանքի շարունակությունը տեսնել բեղմնավորված նոր կյանքի մեջ։

Ես եմ շնորհակալ, որ կարողացել եմ իմ աշխատանքով ևս մեկ ընտանիքի երջանկացնել։

Ձեր՝ Աննա Խաչատրյան»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է բժշկուհին: