Այսքանից հետո ազգային աղետի գլխավոր մեղավորը լկտիաբար խաբում է, թե Արցախի կարգավիճակի հարց նախկինում չի՞ քննարկվել

Հայաստանի ու Արցախի անվտանգության աղետալի վիճակն արդյունք է բանակցությունները «սեփական կետից» սկսելու, թշնամուն «կառուցողական» համարելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ վերջնագրերով խոսելու ու հայանպաստ բանակցային ժառանգությունը մսխելու։

Այսքանից հետո ազգային աղետի գլխավոր մեղավորը լկտիաբար խաբում է, թե Արցախի կարգավիճակի հարց նախկինում չի՞ քննարկվել։

Կապիտուլյանտի նման հիմարությանն արձագանքել է ՌԴ ԱԳՆ-ը՝ համանախագահ Պոպովի շուրթերով ու նշել, որ թե միջանկյալ, և թե հանրաքվեի /վերջնական կարգավիճակի/ հարցերը  մինչև 2018-ի բանակցվող փաստաթղթի մեջ ընդգրկված են եղել։

Նույնիսկ սրանց «կիրթ ու կառուցողական» գործընկերն է ասել, որ Լաչինի և Քարվաճառի շրջանները մնալու էին հայկական վերահսկողության տակ մինչև վերջնական հանրաքվեի իրականանացումը։

Ասել և ասում եմ՝ նախկին երեք վարչակարգերը Եռատոնի և Հաղթանակի սիմվոլներ են, իսկ սրանք՝ կապիտուլյացիայի ու էրատո ջոկատի։

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից