Զանգեզուրի կոմբինատի պատմությունը կոռուպցիայի բարձրագույն պիլոտաժ է․ Ռոբերտ Քոչարյան

Զանգեզուրի կոմբինատի հետ կապված պատմությունը կոռուպցիոն գործարքի բարձրագույն պիլոտաժ է։ Այս մասին ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 4-ի մամուլի ասուլիսում՝ մեկնաբանելով ՀՀ կառավարությանը բաժնեթղթերի փաթեթի հանձնումը։

«Դա այն կոմբինատն է, որ անընդհատ կապում էին ինձ հետ և որի հետ ես երբևիցե կապ չեմ ունեցել։ Դա  հետևողականորեն արվում էր «Հայկական ժամանակ» թերթի կողմից։ Հիմա տեսեք, թե ով և ում հետ «փայ մտավ»։ Սա երևի ՀՀ պատմության մեջ ամենամութ գործարքն է` անհասկանալի տրամաբանությամբ։ Պետական բաժնեմասերը պետք է կառավարվի Ֆինանսների, Էկոնոմիկայի նախարարության կողմից, ի՞նչ գործ ունի այստեղ վարչապետի աշխատակազմը։ Սա «փայ մտնել» է ՀՀ ամենախոշոր ակտիվի մեջ։ Սա կոռուպցիայի բարձրագույն պիլոտաժ է, լկտիության աստիճանի»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։