Ինչո՞ւ միջազգային մակարդակի իրական թալանչի Ալիևը հաղթեց «ժողովրդավար» Նիկոլին հարցի պատասխանը ոչ թե նախորդ 28, այլ վերջին 3 տարիների մեջ է․ Աշոտյան

Հետաքրքիր է, չէ՞։

Այսօր պայթեց «Պանդոռայի թղթեր» անունը ստացած միջազգային սկանդալը, որը բացահայտեց մի շարք ղեկավարների կոռուպցիոն և խիստ կասկածելի գործարքները։

Դե, դոսյեի մշտական և ամենաագահ «աստղերից» մեկը կրկին Իլհամ Ալիևն է։ Բայց նա միայնակ չէր։ Էլ Զելենսկի, էլ Թոնի Բլեռ, էլ Չեխիայի նախագահ ու էլի մի քանի տասնյակ «մեծամեծեր»։

Հայաստանի նախորդ և ոչ մի նախագահի անուն, կրկնում եմ, և ոչ մեկինը, հերթական համաշխարհային կոռուպցիոն սկանդալում չկա։

Հայաստանում ոչ մի նախորդ իշխանություն, բնավ, սուրբ և կատարյալ չէր։

Բայց ոչ մեկ թալանչի չի եղել։

Ուստի, ինչու միջազգային մակարդակի իրական թալանչի Ալիևը հաղթեց «ժողովրդավար» Նիկոլին հարցի պատասխանը ոչ թե նախորդ 28, այլ վերջին 3 տարիների մեջ է։

 

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից։