Arca համակարգը վերականգնվել է. «Արմենիան Քարդ» ՓԲԸ

Arca համակարգը սպասարկող «Արմենիան Քարդ» ՓԲԸ հայտարարություն է տարածել, նշելով, որ համակարգը վերականգնվել է․

«Հարգելի քարտապաններ,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ վերոհիշյալ խնդիրը կրկնվել է։ Ժամը 10։45-ի դրությամբ համակարգը վերականգնվել է։ Մշտադիտարկումը շարունակվում է։

Մենք ներողություն ենք խնդրում հանգստյան օրվա սկզբին պատճառած տհաճ զգացմունքների համար»,- նշված է հայտարարություն մեջ։

Նշենք, որ Arca համակարգում տեղի էր ունեցել խափանում և երեկվանից բանկերի հաճախորդները չեն կարողանում ֆինանսական գործարքներ իրականացնել՝ հավելվածների, վճարային տերմինալների և բանկոմատների միջոցով: