Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետն ազատվել է պաշտոնից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Խաչատուր Խաչատրյանին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնից ազատելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի. Խաչատուր Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնից»,- ասվում է նախագահի հրամանագրում: