Եվգենի Կիսինը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել Արցախյան 44-օրյա պատերազմի անմեղ զոհերի հիշատակին

Սեպտեմբերի 26-29-ը Հայաստանում էր գտնվում հայ ժողովորդի մեծ բարեկամ, աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը:

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Սեպտեմբերի 28-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ մաեստրոյի մենահամերգը:

Սեպտեմբերի 29-ին աշխահրահռչակ երաժիշտը կնոջ՝ Կարինա Արզումանովայի հետ այցելեց Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու 2020 թ. Արցախյան 44-օրյա պատերազմի անմեղ զոհերի հիշատակին։