Չեխիայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Մեկնարկել է Չեխիայի ԱԳ նախարար Յակուբ Կուլհանեկի պաշտոնական այցը Երևան:

ԱԳՆ-ից  հայտնում են, որ նախարար Կուլհանեկը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: