Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչում են Հայկոյի ստեղծագործությունները (տեսանյութ)

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում վաղ առավոտից հնչում են ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի (Հայկ Հակոբյան) ստեղծագործությունները՝ ժամանակակից մի շարք ֆիլմերի սաունդթրեքները։ Այս մասին տեղեկացրել են Երևանի մետրոպոլիտենից․«Ցավակցում ենք երգիչ, երգահան Հայկոյի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին, գործընկերներին և նրա արվեստի երկրպագուներին»,- գրված է Մետորոպելիտենի ֆեյսբուքյան էջում։