Հայաստանի ղեկավարն այլընտրանք չունի, քան լուռ կատարել Ադրբեջանի ղեկավարի «հանձնարարությունները»

Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ այլևս չպետք է օգտագործել «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը։

Դատելով Փաշինյանի՝ Արցախ այցելելու խուսափողական պահվածքից՝ Հայաստանի ղեկավարն այլընտրանք չունի, քան լուռ կատարելու Ադրբեջանի ղեկավարի «հանձնարարությունները»։

Իսկ օրեր անց Հայաստանի որոշ կենտրոնախույս ուժեր վայնասուն են բարձրացնում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ «Ղարաբաղի հայկական համայնք» տերմինն օգտագործելուց հետո։

Չնայած հայկական որոշ «ընդդիմադիր ուժերի» բարձրացրած աղմուկին՝ կապված Արցախի ապագայի հետ, այժմ մենք քաջ գիտակցում ենք, որ ելնելով Հայաստանի ռազմական պոտենցիալից և ստեղծված գեոպոլիտիկ իրավիճակից՝ հայկական կողմն այլընտրանք չունի, քան վերականգնել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները։

Փորձը ցույց տվեց, որ հայկական իշխանությունների՝ ՌԴ-Արևմուտք երկուստեք «խաղերի» արդյունքում Հայաստանը պատժվեց, քանզի «տակից խաղեր տվող» և «իրեն գրոսմայստեր հորջորջող» Հայաստանի երբեմնի իշխանությունը չէր կարող անպատիժ մնալ, իսկ այդ պատիժը մի ողջ սերունդ ու «պետականության կորուստ» արժեցավ։

Հ.Գ. Հաշտվել է պետք ստեղծված իրավիճակի հետ՝ դրանից բխող քաղաքական որոշումներ կայացնելով…

Լևոն Մնացականյանի ֆեյսբուքյան էջից