Պատերազմում «հաղթանակ» տարած միակ գյուղն Աղավնոն է. Լևոն Մնացականյան

Արցախի ու Հայաստանի սահմանին գտնվող գյուղը միակն էր, որ չնայած պատերազմից հետո արցախյան իշխանությունների կողմից արհեստականորեն ստեղծվող խնդիրներին (էներգետիկայի մատակարարման դադարեցում, բյուջետային միջոցներից զրկում) գյուղապետ Անդրանիկ Չավուշյանի գլխավորությամբ չհանձնվեց…և այժմ գյուղն ապրում է ռուս խաղաղապահների անմիջական պաշտպանությամբ…

Անդրանիկը միայն ուշ գիշերին ժամանեց գյուղ, իսկ մինչ այդ հյուրընկալվեցինք վերջինիս մտերիմ ընկեր, ավագանի Վարուժի տանը։

Հրաշալի մթնոլորտ էր լիբանանից Հայաստան ժամանած Վարուժի տանը… ինքն էլ, չնայած առողջական խնդիրներին, մարտական էր տրամադրված՝ գյուղն ադրբեջանացումից փրկելու գործում։

Հաճելի զրույցից հետո ընկերացանք Վարուժի հետ ու պայմանավորվեցինք հանդիպել՝ հետագա համագործակցության խորացման գործում։

Մեր տղաները նաև այս գյուղի համար են զոհվել և բոլորիս պարտքն է օժանդակել սեփական միջոցներով գոյատևող Աղավնոյին, որն անկասկած հերոսական պատմություն ունի։