Երկու մետաֆորիկ թվիթ մի օրում Իրանի խորհրդարանի պատգամավոր Արտաշիր Մոթահարիից՝ Ադրբեջանին հասցեագրված շատ հետաքրքիր ուղերձներով

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Իրանի խորհրդարանի պատգամավոր Արտաշիր Մոթահարիի՝ Ադրբեջանի իշխանություններին ուղղված թվիթերյան գրառումները․

«Երկու մետաֆորիկ թվիթ մի օրում Իրանի խորհրդարանի պատգամավոր Արտաշիր Մոթահարիից՝ Ադրբեջանին հասցեագրված շատ հետաքրքիր ուղերձներով։

Թվիթ 1

Թուրքիան, տարված Օսմանյան կայսրության վերականգնման ցնորքով, զբաղված է արկածախնդրությամբ և կրակի հետ խաղալով։ Այս միջոցին Ադրբեջանն այդ փտած պարանով իրեն նետում է գեհենական անդունդի նմանող մեծ փորձության մեջ։

Թվիթ 2

Եթե մեր հյուսիսային հարևանը ցանկանում է դուրս գալ բարեկամական հարաբերությունների ծիրից, ապա պիտի իմանա, որ իր մայրաքաղաքի հեռավորությունը հենց Իրանի սահմանագլխից հասանելի է իրանական զինուժի հրետանու համար»։