Փաշինյանի նպատակն էր ոչնչացնել հայ կամավորներին, վերացնել ազգի սերուցքը (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդման հյուրը Արցախյան 3-րդ պատերազմի մասնակից, Ազգային օրակարգ կուսակցության խորհրդի անդամ, պատմաբան Հայկ Փայտյանն է։

Պատերազմի 3-րդ, 4-րդ օրը Նիկոլ Փաշինյանը կոչ արեց մարզպետներին, գյուղապետներին ջոկատներ ստեղծել ու մեկնել ռազմաճակատ: Կանոնավոր բանակ ունեցող երկրի ղեկավարի նման քայլը խիստ քննադատության արժանացավ։ Հայկ Փայտյանը համոզված է, որ դա ունեցել է հստակ նպատակ։ Ո՞րն էր նրա նպատակը։

«Փաշինյանը կոչ արեց կամավորական ջոկատներ կազմավորել այն մարդկանցից, ովքեր 10 կամ 20 տարի զենք չէին օգտագործել։ Հետո նրանց առանց անհրաժեշտորեն նախապատրաստելու՝ ուղարկեց ռազմաճակատ։ Սա առնվազն մեկ նպատակ ուներ՝ ուղարկել տղաներին մսաղացի․․․

Իսկ ինչո՞ւ Փաշինյանը նման իրավիճակի առաջ կանգնեցրեց հայ կամավորներին։ Պատճառը շատ պարզ է, խնդիր էր դրված ոչ միայն հայությանը տանել պարտության, այլև այդ պարտությունը կազմակերպել հսկայական կորուստներով՝ ազգի սերուցքը վերացնելով։ Իսկ կամավորներն այն մարդիկ էին, որոնք հետպատերազմյան ընթացքում պետք է ընդդիմանային այսօր տեղի ունեցող հակահայկական գործընթացներին»։

Փայտյանը համոզված է՝ ՀՀ այսօրվա հակապետական, հակազգային իշխանության նպատակը, խնդիրը եղել է հայությանը տանել կազմակերպված պարտության և դա անել հնարավորինս ցավոտ, որպեսզի հայ մարդը չկարողանա վերականգնվել պատերազմի հարվածներից և հլու հնազանդ ենթարկվի օտարներին։

Մանրամասները՝ տեսանյութում