Իրականում 2011 թ․ ՀՀ է ներկրվել սպառազինություն, որը այդպես էլ չի համալրել ԶՈՒ զինանոցը, այլ ի պահ է տրվել (տեսանյութ)

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի արտահերթ նիստում անդրադարձել եմ ավիացիայի նախկին պետին մեղադրանք առաջադրելու փաստին։

Խնդիրն այն է, որ իշխանությունը փորձում է տպավորություն ստեղծել, թե գործի հիմքում եղած հնարավոր իրավախախտումները, որոնք կապված են անորակ կամ ժամկետանց սպառազինության ներկրմանը տեղի են ունեցել նախորդ իշխանությունների օրոք և դա իր ազդեցությունն է ունեցել պատերազմի արդյունքների վրա։

Իրականում, որքան ես եմ տեղյակ, 2011 թվականին ՀՀ է ներկրվել սպառազինություն, որը այդպես էլ չի համալրել ԶՈՒ զինանոցը, այլ ի պահ է տրվել։

Հետաքրքիր զուգադիպությամբ, այդ սպառազինությունը գնվել և մեր զինանոցը համալրել է 2018 թվականի աշնանը՝ հայտնի իրադարձություններից հետո, երբ իշխանության ղեկին այսօրվա ուժն էր։

Այս տեսանկյունից անհրաժեշտ է հասկանալ, թե ում որոշմամբ և ինչ դրդապատճառներով է այդ որակի և գնի սպառազինությունը ձեռք բերվել և մտցվել սպառազինության կազմ։

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից