Հունական Կրետե կղզում երկրաշարժ է գրանցվել

Հունաստանում՝ Կրետե կղզում, երեքշաբթի օրը 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտարարել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Դրա տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Հերակլիոն քաղաքից 18 կմ հարավ-արևելք, որի բնակչությունը մոտ 137 հազար մարդ է կազմում: Տարերքի աղբյուրը գտնվում էր 2 կմ խորության վրա:
Ավերածությունների և զոհերի մասին տվյալներ չեն հաղորդվում: