ԱՀ նախագահը Բերքաձոր համայնքում մասնակցել է խաչքար-հուշարձանի բացմանը

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Բերքաձոր համայնքում մասնակցել է հերոս նահատակների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանի բացման արարողությանը:

«Հարգելի՛ հայրենակիցներ, այսօր Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքում մասնակցել եմ մեր հերոս նահատակների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանի բացման արարողությանը։ Հավե՛րժ փառք ու խոնարհում․․․»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՀ նախագահը: