Ռուսաստանի Դաշնության 43 մարզերում ընտրությունների արդյունքում անվավեր է ճանաչվել ավելի քան 40 հազար քվեաթերթիկ

Ռուսաստանում անցկացված ընտրությունների ընթացքում 40 հազար 605 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել երկրի 43 տարածաշրջանների 157 ընտրատեղամասերում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԿԸՀ-ի ղեկավար Էլլա Պամֆիլովան: «Ներկայում հանձնաժողովների կողմից անվավեր է ճանաչվել 40 հազար 605 քվեաթերթիկ, դա 0,0004 տոկոսն է»,- ասել է Պամֆիլովան Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, փոխանցում է «Интерфакс»-ը:

Նրա խոսքով՝ քվեաթերթիկների անվավեր ճանաչվելու պատճառների թվում են` խոտանը քվեաթերթիկների տիրաժում, որոնք թույլ չեն տվել հաշվել նշումները, արտագնա քվեարկության անորակ ձևակերպված գրանցումները, ընտրական հանձնաժողովների անդամների կողմից քվեաթերթիկների լրացումն ընտրողների փոխարեն, սեյֆ-փաթեթի կամ շարժական արկղի ամբողջականության կամ կնքման կանոնների խախտումը, շարժական արկղի մեջ մեծ թվով քվեաթերթիկների հայտնաբերումը, դրոշմանիշների բացակայությունը քվեաթերթիկների վրա և այլն:

«Անկասկած, իրավապահ մարմինների կողմից ավելի մանրամասնորեն կհետազոտվեն քվեաթերթիկների լցոնումները, որոնք թույլ են տրվել Ադիգեյի, Հյուսիսային Օսիա-Ալանիայի հանրապետություններում, Բրյանսկի, Իվանովսկի, Կեմերովոյի և Մոսկվայի մարզերում»,- «Интерфакс»-ի հաղորդմամբ, հավելել է Պամֆիլովան: