Ալիևը ՄԱԿ-ում կոչ է արել չօգտագործել Լեռնային Ղարաբաղ անունը

ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ Ադրբեջանի նախագահ Ալիևը կոչ է արել անդամ երկրներին և կազմակերպության քարտուղարությանը չօգտագործել Լեռնային Ղարաբաղ անունը: Գրում Է ՏԱՍՍ-ը։

«Ադրբեջանը 30-ամյա հակամարտությունը լուծեց ռազմաքաղաքական միջոցներով, վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը և պատմական արդարությունը: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնացել է անցյալում: Ադրբեջանն այլևս չունի Լեռնային Ղարաբաղ անունով վարչատարածքային միավոր: Նախագահի 2021 թվականի հուլիսի 7-ի հրամանագրով մենք ստեղծել ենք Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի տնտեսական գոտիներ: Օգտվելով այս հնարավորությունից՝ կոչ եմ անում ՄԱԿ-ի անդամ երկրներին և ՄԱԿ-ի քարտուղարությանը, երբ խոսքը վերաբերում է մեր տարածքներին, թույլ չտալ քաղաքական տեսանկյունից գոյություն չունեցող մանիպուլյատիվ անունների օգտագործումը», – ասել է նա ուրբաթ օրը՝ ելույթ ունենալով ՄԱԿ -ի Գլխավոր ասամբլեայում:

Ալիևի այս և Հայաստանին ուղղված մյուս հոխորտանքներին ինչպես կպատասխանի ՀՀ ղեկավարը, որի ելույթը նախատեսված է այսօր երեկոյան, ցույց կտա ժամանակը։