Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները` անկախ նրանից, թե ինչ պատվաստանյութ է կիրառվում, ոչ արդյունավետ են, ոչ էլ անվտանգ

Սա` ի հակադարձումն ՀՀ առողջապահության նախարարության և միջազգային երկու կազմակերպության կողմից հանրային տրանսպորտի կանգառներում և այլուր տեղադրված գովազդային վահանակներով և հրապարակային այլ եղանակներով հասարակությանը հրամցվող այն ստի, թե COVID-19-ի դեմ պատվաստումներն արդյունավետ են և անվտանգ:

«Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մայրիկին քովիդ ախտորոշմամբ երեկ տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ,- հղում կատարելով հիվանդանոցի իր աղբյուրների վրա, սեպտեմբերի 21-ին գրել է «Հրապարակը»:-Հատկանշական է, որ նախարարի մայրիկն արդեն պատվաստված է եղել «Սպուտնիկ» պատվաստանյութով, ինչը, փաստորեն, որեւէ ձեւով չի ապահովագրել վարակվելուց»։

Ավանեսյանի մայրը` «Արմֆարմացիա» դեղագործական ընկերության տնօրեն և Դեղագիտական ասոցիացիայի նախագահ Մարգարիտա Վարդանյանը, 2021թ. մարտին իսկապես պատվաստվել էր COVID-19-ի դեմ ռուսական «Sputnik V»‰ պավաստանյութով, սակայն դա նրան չի ապահովագրել վարակվելուց և հիվանդանալուց:

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնողն ի պատասխան կորոնավիրուսային հիվանդությամբ իր մոր հիվանդանալու և հիվանդանոցում գտնվելու առնչությամբ «Հրապարակ»-ի հարցման, ասել է. «…շատ ցավում եմ, որ հիվանդանոցը չի պահպանել մեր կանոններով, օրենքով սահմանված բժշկական գաղտնիքի վերաբերյալ տվյալները, այսքանը»: Ավանեսյանը դրանով իսկ, ըստ էության, հաստատել է, որ մայրն իսկապես վարակվել, հիվանդացել է COVID-19-ով և այդ պատճառով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում է:

Դժվար թե որևէ մեկը կասկածի, որ եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատվաստված է «Sputnik V» պատվաստանյութով, ապա COVID-19-ի դեմ պատվաստված են նաև նրա աշխատակազմի և անվտանգության բոլոր կամ գրեթե բոլոր աշխատակիցները: Այս փաստը հետագայում հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Բայց, ահա, սեպտեմբերի 14-ին Պուտինը տեղեկացրել է, որ իր շրջապատում գտնվող մարդկանց մոտ COVID-19-ի ի հայտ գալու կապակցությամբ գնում է ինքնամեկուսացման, իսկ սեպտեմբերի 16-ին հայտարարել է, որ իր անմիջական շրջապատում «ոչ մեկ, ոչ երկու, այլ մի քանի տասնյակ մարդիկ հիվանդացել են կորոնավիրուսով»:

ՀԱՊԿ գագաթնաժողովի մասնակիցներին դիմելով տեսաուղերձով և հայտնելով այս մասին, Պուտինն ասել է, որ այդ պատճառով վերջին պահին չեղարկել է գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Դուշանբե կատարելիք այցը:

«Այժմ մենք պետք է մի քանի օր պահպանենք ինքնամեկուսացման ռեժիմ»,-ասել է ՌԴ նախագահը և ներողություն խնդրել միջոցառմանն անձամբ մասնակցել չկարողանալու համար:

Այսինքն, չնայած «Sputnik V»-ով պատվաստված լինելուն, Պուտինը զգուշացել է, որ ինքն էլ կարող է վարակված լինել իր անմիջական շրջապատից և ակամա վարակել ՀԱՊԿ գագաթնաժողովի մասնակիցներին:

Դատելով նրանից, որ Ավանեսյանի մայրը հայտնվել է հիվանդանոցում, կարելի է ենթադրել, որ տիկին Վարդանյանի մոտ կորոնավիրուսային հիվանդությունը ոչ թե թեթև կամ միջին, այլ ծանր ընթացք ունի. թեթև ընթացքի դեպքում հիվանդանոց չէին տեղափոխի, միջին ընթացքի դեպքում` նույնպես, քանի որ համապատասխան հիվանդանոցները ծանրաբեռնված են COVID-19-ով հիվանդներով: Կրկնում ենք` սա ընդամենը ենթադրություն է, ոչ թե պնդում:

ԱՆ պաշտոնը զբաղեցնողն ընդունում է, որ COVID-19-ի դեմ պատվաստվածները նույնպես կարող են հիվանդանալ կորոնավիրուսային հիվանդությամբ, սակայն վերջերս ֆեյսբուքյան իր գրառումներից մեկով  ստել կամ պաշտոնին անհարիր անիրազեկություն է դրսևորել, թե Հայաստանում առկա պատվաստանյութերը կանխում են նաև հիվանդության ծանր ընթացքը։

Ավանեսյանի վերոնշյալ հավաստումն իրականությանը չի համապատասխանում, քանի որ, ինչպես արդեն նշել ենք մեր հրապարակումներից մեկում, Սանկտ Պետերբուրգի գիտնականները վերլուծելով հիվանդության ընթացքը հիշյալ քաղաքի 13 894 բնակչի մոտ, վերջերս պարզել են, որ նույնիսկ լիարժեք պատվաստումը (պատվաստանյութի 2 դեղաչափը ստանալը) այդպիսի պատվաստում ստացածների (1379 հոգի) ընդամենը 81 տոկոսի շրջանում է կանխել հիվանդության ծանր ընթացքը: Պատվաստանյութի մեկ դեղաչափը ստացածների (1965 մարդ) շրջանում կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքը հաջողվել է կանխել ընդամենը 31 տոկոսի մոտ: Պատվաստվածներից 495-ը ստիպված հոսպիտալացվել է, մնացածները բուժվել են ամբուլատոր եղանակով:

Բացառված չէ, որ առաջիկայում տեղեկություններ ի հայտ գան պատվաստվածների շրջանում կորոնավիրուսի նոր շտամներով հիվանդանալուց հետո նաև մահվան դեպքերի վերաբերյալ (եթե, իհարկե, արդեն իսկ չկան այդպիսի տեղեկություններ), ընդ որում, ոչ թե պատվաստանյութի կողմնակի արդյունքների (ազդեցությունների), այլ COVID-19-ի հետևանքով:

Այս հոդվածում անդրադարձանք COVID-19-ի դեմ պատվաստանյութերի կամ պատվաստման արդյունավետ չլինելու կամ, ավելի ճիշտ, մասնակի արդյունավետության խնդրին, իսկ դրանց վտանգավորության վերաբերյալ առաջիկայում հանդես կգանք առանձին հրապարակմամբ:

 

Արթուր Հովհաննիսյան