Ղրիմը պատասխանել է Էրդողանին

Մոսկվայի վրա ոչ բարեկամական հարձակումները կարող են թանկ նստել Անկարայի համար, և նման օրինակներն արդեն շատ են պատմության մեջ։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ղրիմի խորհրդարանի Ժողովրդական դիվանագիտության կոմիտեի ղեկավար Յուրի Գեմպելին։

Նա այսպես է մեկնաբանել ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին ելույթը, որում հայտարարել է Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման կարևորության մասին, ներառյալ բռնակցված թերակղզու, և կոչ է արել ավելի շատ ջանքեր գործադրել Ղրիմի թաթարների իրավունքների պաշտպանության համար:

«Էրդողանը կարող է անձամբ գալ Ղրիմ և տեսնել, թե ինչպես է ապրում և զարգանում բազմազգ Ղրիմը, որտեղ երաշխավորված են բոլոր ժողովուրդների, այդ թվում՝ Ղրիմի թաթարների հավասար իրավունքները», – շեշտել է Գեմպելը՝ հավելելով, որ Անկարան «քայլում է նույն փոցխի վրա»:

Բացի դրանից, Թուրքիայի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ղրիմում անցկացված ընտրությունները իրավական ուժ չունեն: Կրեմլն այն անընդունելի է անվանել: