ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Կարի Հենրիքսենը (Նորվեգիա) և գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելան մտադիր են այցելել Ադրբեջան և Հայաստան՝ Վրաստան կատարած այցը ավարտելուց հետո, հաղորդում է ԵԱՀԿ ԽՎ մամուլի ծառայությունը:
Այցի ընթացքում, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 18-19-ը, քննարկվել են ներքին եւ տարածաշրջանային այցերը Վրաստան և Հարավային Կովկաս:
Կարի Հենրիքսենն ընդգծել է քաղաքական կայունության, երկխոսության և փոխզիջումների կարևորությունը, որոնք կենսական նշանակություն ունեն հակամարտությունների լուծման համար: