Ադրբեջանցիների և թուրքերի հետ բարիշողներ և ադրբեջանական պոմիդորների մասին երազողներ… ձեզ Բաքվից հարցնող կա

Մինչև Հայաստանի սուպերխաղաղասեր իշխանությունները մեր Հայրենիքի անկախության 30 ամյակին ընդառաջ  ինքնամոռաց ապացուցում են մեզ, որ Այունիքի օկուպացված տարածքները իբր պատկանում են թուրք֊ադրբեջանական սրիկաներին և զուգահեռ «через» վրացիներ խնդրում են (խելագարվել կարելի է ) հանդիպում ռազմական հանցագործ ֆաշիստ Էրդողանի հետ Ադրբեջանի ղեկավարությունը խորապես թքաց ունենալով փաշինյանական իշխանությունների «խաղաղության դարաշրջանի» վարդագույն երազանքների վրա, շարունակում է ակտիվ նախապատրաստել իր քոչվոր «սբռոդին» նոր պատերազմի մեր դեմ։

Խոսքը ոչ միայն թուրք֊ադրբեջանական համատեղ ռազմական նախապատրաստությունների մասին է, խոսքը առաջին հերթին այն կատաղի հակահայկական տրամադրությունների մասին է, որոնք հանդիսանում են ադրբեջանական հասարակության «միսն ու արյունը»։

Օրինակ ՛այս ադրբեջանցի տատին, իր կամքով, հայերեն լեզվով, շատ պարզ և շիտակ պատմում է հայաստանյան «հպարտ քաղաքացիներին», թե ինչպես են ադրբեջանցիները պատկերացնում խաղաղությունը Հայաստանի հետ։

Կարճ ասած, այս բարի դեմքով  ադրբեջանցի տատիկը Ձեզ պատմում է, թե ինչ Ապագա Կա՛… վայելեք։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից