Աշխարհի ամենամեծ ծառը փաթաթվել է հրակայուն թիթեղով․ Կալիֆորնիայից տարածվող հրդեհը մոտենում է

Հրշեջ-փրկարարներն աշխարհի ամենամեծ ծառի հիմքը հրակայուն թիթեղով փաթաթել են՝  փորձելով հսկա սեքվոյաների հայտնի պուրակը պաշտպանել Կալիֆորնիայի Սիերա Նևադա հատվածում բռնկված անտառային հրդեհներից, գրում է The Guardian-ը:

Սեքվոյա ազգային պարկում գտնվող աշխարհի ամենամեծ ծառը՝ Ջեներալ Շերմանը, մյուս սեքվոյաների, անտառային թանգարանի և այլ շենքերի հետ պատվել է հրակայուն ծածկոցով, որպեսզի չվնասվի կրակից:

Ալյումինե ծածկոցը կարող է կարճ ժամանակով դիմակայել ինտենսիվ տաքությանը: Դաշնային պաշտոնյաների հավաստմամբ՝ իրենք նյութը արդեն մի քանի տարի է՝ օգտագործում են ԱՄՆ արևմուտքում՝ զգայուն կառույցները կրակից պաշտպանելու համար:

Ջեներալ Շերմանը աշխարհի ամենամեծն է իր ծավալով՝ 1,487 խորանարդ մետր: Այն ունի 84 մետր բարձրություն և հողի մակարդակում 31 մետր շրջագիծ: