Բժիշկներին հաջողվել է փրկել 7-րդ հարկից ընկած 6-ամյա աղջնակի կյանքը

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնում են, որ 7-րդ հարկից ընկած ու ծանր վիճակով հիվանդանոց ընդունված 6-ամյա աղջնակի մոտ կա լավացման դրական դինամիկա:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներին հաջողվել է փրկել փոքրիկին, կայունացնել վիճակն ու վերականգնել կյանքի համար անհրաժեշտ ֆունկցիաները:

Աղջնակը գիտակից է, վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է բաժին:

Նշենք, որ սեպտեմբերի 13-ին ԲԿ-ն հայտարարություն էր տարածել, որում ասվում էր․

«Ծանր վիճակով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 6-ամյա մի աղջիկ, ով ընկել է 7-րդ հարկից։

Երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ունի կրծքավանդակի սալջարդ, թոքերի սալջարդ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ, վնասվել է նաև գանգուղեղը:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներին հաջողվել է փրկել փոքրիկին, կայունացնել վիճակն ու վերականգնել կյանքի համար անհրաժեշտ ֆունկցիաները: Աղջնակն այժմ գիտակից է, գտնվում է բժիշկների խիստ հսկողության ներքո:

Վիճակը ներկա պահին գնահատվում է ծանր, բայց կա դրկան դինամիկա»: