Ադրբեջանի ՆԳՆ-ը հաստատում է Գորիս-Կապան ճանապարհին իրանցի վարորդներին բերման ենթարկելու մասին լուրերը

Ադրբեջանի ՆԳՆ-ը հաստատում է Գորիս-Կապան ճանապարհին իրանցի վարորդներին բերման ենթարկելու մասին լուրերը։

«Այդ մեքենաների վարորդների դեմ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն՝ Ադրբեջանի օրենսդրությանը համապատասխան»,- տեղական ԶԼՄ-ներին հայտնել են Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ադրբեջանական ոստիկանությունը Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածում՝ Որոտան գյուղի մոտ, բերման է ենթարկել իրանցի երկու բեռնատարի վարորդների:

Ադրբեջանական կողմը պնդում է, որ իրենք ցեմենտ էին տեղափոխում Ստեփանակերտ: Ոստիկանները բացատրական աշխատանքներ են տարել նրանց հետ և պահանջել են տուգանք վճարել:

Վարորդներին հաջողվել է հեռախոսով հայտնել, որ բերման են ենթարկվել, որից հետո նրանց հետ կապն ընդհատվել է: