Իրանն Ալիևի ռեժիմին «ակնարկեց» Կասպից ծովում ի հայտ եկած «նուրբ հանգամանքների» մասին

Շատ «տարօրինակ» ազդակներ են գալիս ինչպես հայ-իրանական սահմանից, այնպես էլ Իրանի և «կովկասի-թաթարստանի» սահմաններից: Սեպտեմբերի 8-ին իրանական IRNA լրատվական գործակալությունը հաղորդեց. Իրանի Իրավապահ ուժերի հրամանատար, գեներալ Հոսեյն Աշտարին ասել է, որ լիակատար անվտանգություն է հաստատվել երկրի սահմաններին, հատկապես Արևելյան Օզարբոջան օստանի (նահանգի) սահմաններին: Գեներալ Աշտարին, որն այցելեց Իրանի և «կովկասի-թաթարստանի» սահմանային գոտի՝ Ջոլֆա քաղաք (իրանական կողմից, դա Նախիջևանի հետ սահմանն է), ասաց. «Մենք անվտանգության խնդիրներ չունենք երկրի սահմաններում, հատկապես Արևելյան Օզարբոջանի սահմաններին»: Աշտարին Ալիզադե սահմանային կետ (Ջոլֆա քաղաքի մեջ) կատարած այցի շրջանակներում նշել է. «Սահմանապահների գործունեությունը՝ իրավապահ մարմինների աշխատակիցների հետ միասին, հասարակության մեջ անվտանգության և խաղաղության ապահովման, պահպանման և զարգացման համար արժանի է բարձր գնահատականի»: Իրանի Իրավապահ ուժերի հրամանատարը նաև մատնանշեց երկրի սահմանների և սահմանապահների զինումը ժամանակակից էլեկտրոնային և էլեկտրօպտիկական միջոցներով և ասաց. «Մենք կօգտագործենք ցանկացած սարքավորում, որը կօգնի վերահսկել և բարելավել սահմանների և սահմանապահների անվտանգությունը»:

Սա տեղի ունեցավ սահմանային «փոխհրաձգությունից» հետո, բայց այլ տարածքում՝ Արցախի դեմ «կովկասի-թաթարստանի» և Թուրքիայի սանձազերծած վերջին պատերազմի գոտում: Մենք չենք կարծում, որ գեներալ Աշտարին տեղյակ չէ այս զինված միջադեպի մասին, մանավանդ Ալիևի ռեժիմը ինչ-որ բան «ասաց»՝ իբր, Իրանից թմրանյութերի առաքիչների մասին: Իբր, նրանք, օրինակ, ցանկացել էին թմրանյութեր մաքսանենգ ճանապարհով սահմանի մյուս կողմ տեղափոխել: Դե, իսկ սեպտեմբերի 12-ին արդեն Հայաստանի ԱԱԾ-ն ուրախացրեց իրանցիներին. «Սույն թվականի սեպտեմբերի 12-ին, ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ»։ Վստահ ենք, որ ոչ միայն գեներալ Աշտարին, այլև Իրանի սահմանապահ զորքերի հրամանատարությունը, ինչպես նաև ԻՀՊԿ-ի հրամանատարությունը, որի ենթակայության տակ են իրանական սահմանապահ զորքերը, քաջատեղյակ են հայ-իրանական սահմանի այս հատվածում տիրող իրավիճակին:

Մենք նաև կարծում ենք, որ սեպտեմբերի 13-ին ոչ միայն գեներալ Աշտարին, և ոչ միայն ԻՀՊԿ-ի և Իրանի սահմանապահ զորքերի հրամանատարությունը, այլև այս երկրի բարձրագույն բոլոր պաշտոնյաները տեղյակ էին և արդեն մշակում են որոշումներ կոնկրետ մեղադրանքի վերաբերյալ, որը Իրանի ԱԳՆ-ն առաջ քաշեց պաշտոնական Բաքվի դեմ: Այդ օրը Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սեյեդ Սաիդ Խաթիբզոդան, պատասխանելով Կասպից ծովում «կովկասի-թաթարստանի» և Թուրքիայի վերջին համատեղ զորավարժությունների վերաբերյալ հարցին, ասաց, որ «Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին» կոնվենցիան (թվագրված՝ 12.08.2018 թ.) դրան հստակ պատասխան է տալիս: Կասպից ավազանի բոլոր հինգ երկրները (այսինքն՝ Ռուսաստանը, Իրանը, Ղազախստանը, Թուրքմենստանը և «կովկասի-թաթարստանը») համաձայնել են, որ տարածաշրջանում այլ պետությունների ռազմական ներկայությունն անօրինական է, հայտարարել է Իրանի ԱԳՆ-ը: Միաժամանակ, Խաթիբզոդան ընդգծել է, որ «հարցը քննարկվում է դիվանագիտական ​​ուղիներով»:

Այսպիսով, Թեհրանը բացահայտ «առաջարկություն» է անում Ալիևի ռեժիմին, որ Կասպից ծովում կովկասաթաթարականն-թուրքական համատեղ զորավարժանքներով Բաքվի ֆաշիստները կոպտորեն խախտել են տարածաշրջանում ոչ առափնյա (ոչ կասպյան) երկրներից զինծառայողների ներկայության արգելքը: Բանն այն է, որ սեպտեմբերի 13-ի առավոտյան «կովկասի-թաթարստանի» պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է պանթուրքիզմի երկու ֆորպոստի ստորջրյա հարձակման և ծովային ուժերի պաշտպանական խմբերի համատեղ վարժանքների ավարտի մասին: Հետաքրքիր է, որ Ռուսաստանի Դաշնության մի շարք փորձագիտական ​​շրջանակներ շտապեցին Իրանի ԱԳՆ-ի կոշտ «բղավոցը» կապել այն փաստի հետ, որ Կասպից ծովում «կովկասի-թաթարստանի» և Թուրքիայի ռազմածովային հատուկ նշանակության ուժերի զորավարժություններին Իրանի արձագանքը կարող է կապված լինել Բաքվի վերջին պնդումներն ընդդեմ Թեհրանի՝ կապված դեպի Արցախի Հանրապետություն իրանական բեռնատարների «անօրինական շարժի» հետ: Դե, իսկ ինչու ոչ այն փաստի պատճառով, որ կովկասյան թաթար ոստիկաններն ու սահմանապահները Հայաստանի տարածքում կանգնեցնում են իրանական ծանր բեռնատարները, ստուգում են փաստաթղթերը և նույնիսկ, ինչպես հաղորդում են ռուսական աղբյուրները, կաշառք են վերցնում իրանցի վարորդներից: «Կովկասի-թաթարստանի» պետական ​​մաքսային կոմիտեն սեպտեմբերի 13-ին, ինչպես հայտնում է EADaily.com կայքը, փաստացի հաստատեց Հայաստանի Սյունիքի մարզում՝ Գորիս-Կապան միջպետական ​​ավտոճանապարհով անցնող իրանցի վարորդների գումարների հավաքագրումը:

Իրանի ԱԳՆ-ն արձագանքեց կովկասյան թաթարների և Թուրքիայի լկտիությանը, թեև առայժմ միայն Կասպից ծովի կարգավիճակը խախտելու հարցում: Հայաստանի հայրենասիրական շրջանակները կցանկանային իմանալ, թե ինչո՞ւ է Ռուսաստանի ԱԳՆ-ը «ներում» Ալիևի ռեժիմին Կասպից ծովում խախտումների, ինչպես նաև Սյունիքի մարզում կովկասյան թաթարների կողմից խախտումների համար: 

Սերգեյ Շաքարյանց