ԱՄՆ-ը Ուկրաինային զինելով, նախապատրաստում է Ռուսաստանի դեմ պատերազմին

Ուկրաինային ԱՄՆ-ի զինելու նպատակը, կարծում ենք, ինքնին պարզ է յուրաքանչյուր ողջախոհ մարդու, քանի որ Ուկրաինան իր հարևան որևէ երկրից հարձակման վտանգ ու նրանից պաշտպանվելու կարիք չունի: Ռուսաստանից` նույնպես: Ռուսաստանին իր Ղրիմն էր հետաքրքրում և ստացավ այն Ղրիմի բնակչության կամարտահայտությամբ, միանգամայն իրավական, օրինական ճանապարհով:

Ոմանք Արևմուտքի և Ուկրաինայի քարոզչության ազդեցության կրողը լինելով, գուցե մտածեն` բա Դոնբա՞սը… իրականությունը, սակայն, այն է, որ Ռուսաստանը բոլորովին չունի Ուկրաինայի վրա հարձակվելու և Դոնբասը գրավելու նպատակ, սակայն եթե Ուկրաինայի զինված ուժերն Արևմուտքի աջակցությամբ փորձեն այնտեղ կազմակերպել ռուս, ռուսալեզու, ՌԴ քաղաքացի հանդիսացող բնակչության զանգվածային սպանդ, Ռուսաստանը դժվար թե անտարբեր լինի ու չմիջամտի: Վերոնշյալը քաջ հայտնի է և՛ Ուկրաինայի, և՛ ԱՄՆ-ի և՛, ընդհանրապես, Արևմուտքի ռազմաքաղաքական ղեկավարությանը:

Կիևն օրերս հայտարարել է, որ Ուկրաինան այս տարի ամերիկյան ռազմական օգնության շրջանակներում ԱՄՆ-ից կստանա թիրախին բարձր ճշտությամբ խոցելու հնարավորություն ունեցող «Javelin» («FGM-148 Javelin») հակատանկային հրթիռային համալիրներ: «RBK-Ukraine»- ին տված հարցազրույցում հայտնելով այս մասին, Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան չի բացառել, որ կողմերը կկարողանան պայմանավորվածություններ ձեռք բերել Ուկրաինային մահացու այլ զինատեսակների տրամադրման վերաբերյալ: Թե հատկապես ի՞նչ զինատեսակների մասին է խոսքը, Կուլեբան չի մանրամասնել

«Հասկանալի պատճառներով ես չեմ կարող մանրամասներ հայտնել»,- ասել է նա և հավելել, որ իրենք ակնկալում են ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի այցն Ուկրաինա:

«Javelin» դյուրակիր, շարժական հրթիռային համալիրը պատկանում է նմանատիպ զենքերի 3-րդ սերնդին ու նախատեսված է տանկեր և այլ զրահատեխնիկա, ինչպես նաև ցածր բարձրությամբ և ոչ մեծ արագությամբ թռչող ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր, վայրէջքի գնացող կամ նոր թռիչք կատարող ինքնաթիռներ ոչնչացնելու համար: Նշված համալիրը հրթիռի արդիականացված տարբերակի օգտագործմամբ, որոնցից էլ հենց տրամադրվել է Ուկրաինային, կարող է խոցել մինչև 2500 մ հեռավորության վրա գտնվող թիրախը, ընդ որում, հաղթահարելով տանկի դինամիկ պաշտպանությունը:

Ուկրաինային 60 մլն ԱՄՆ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթը, որն ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն խոստացել նրա հետ Վաշինգտոնում վերջերս կայացած հանդիպման ընթացքում, ներառում է նաև «Javelin» հակատանկային հրթիռային համալիրներ: Բայդենը Պենտագոնին արդեն պատվիրել է 60 մլն դոլարի օգնություն տրամադրել Ուկրաինային:

Հարկ է նշել, որ շատ շուտով Ուկրաինայի ստանալիք «Javelin» համալիրների խմբաքանակն առաջին չէ, որ ԱՄՆ-ը տրամադրել է Ուկրաինային: Ավելի վաղ Ուկրաինան ԱՄՆ-ից երկու խմբաքանակով (2018թ. և 2020թ.) ստացել է շուրջ 74 մլն ԱՄՆ դոլարի մոտ 60 միավորի հասնող «Javelin» համալիրներ: Խոսքը զուտ արձակման սարքավորումների մասին է, հրթիռների քանակը շատ ավելին է և գերազանցում է 350-ը: ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը 2018-ից հավանություն տվեց Կիևին զենք վաճառելուն և Ուկրաինան սկսեց ստանալ «Javelin» համալիրներ:

Ուկրաինան Վաշինգտոնին քանիցս պնդել է Դոնբասում հնարավոր օգտագործման համար մահացու ռազմական տեխնիկայի առաջնահերթ մատակարարման անհրաժեշտությունը:

2014 թվականից Վաշինգտոնը 2,5 մլրդ դոլար է հատկացրել Կիևին ՝ Ուկրաինայի զինված ուժերին աջակցելու համար: Եթե 2017 և 2018 թթ. Ուկրաինային ռազմական օգնության շրջանակներում հատկացվել է 350 մլն դոլար, 2019թ.` 250 մլն դոլար, 2020թ.` 300 մլն դոլար, ապա միայն այս տարի` ավելի քան 400 մլն դոլար: Չէ՞ որ ԱՄՆ-ի նախագահն արդեն Բայդենն է և նա, դատելով ամենից, շտապում է Ուկրաինային զինելու և Ռուսաստանի դեմ պատերազմին նախապատրաստելու հարցում:

Վաշինգտոնը Կիևին արդիական զենքեր է մատակարարում և մասնագետներ ուղարկում ուկրաինական բանակի ուսուցման (նոր զինատեսակներին, ռազմական տեխնիկային, ժամանակակից մարտարվեստի կանոններին տիրապետում և այլն) և նրան պատերազմին նախապատրաստելու համար: Եվ սա` չնայած նրան, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ հայտարարել էր, որ ՆԱՏՕ -ի անդամ երկրների կողմից Ուկրաինային զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումը Կիևին կարող է մղել երկրի հարավ- արևելքում հակամարտությունը ռազմական միջոցներով լուծելու փորձի:

Ուկրաինան այժմ հետևողականորեն զինվում է, և երբ Զելենսկին համարի, որ երկրի զինվածության մակարդակը բավարար է Դոնբասն Ուկրաինայի վերահսկողությանը վերադարձնելու պատրվակով Դոնեցկի ու Լուգանսկի դեմ լայնածավալ պատերազմ նախաձեռնելու (ռուս-ուկրաինական պատերազմի պայթուցիչը գործարկելու) համար, սկսելու է այդ պատերազմը: Թե քանի ուկրաինացի զինվոր ու սպա կզոհվի այդ պատերազմի արդյունքում, առանձնապես չի մտահոգում, իր իսկ խոստովանությամբ, հրեական արյուն անեցող Զելենսկուն: Կարևորը` ԱՄՆ-ի ղեկավարության և Զելենսկու հետապնդած ռազմավարական նպատակն է, որը նախկինում քանիցս ներկայացրել ենք:

Բնավ պատահական չէ ու վերը շարադրվածի համատեքստում լիովին բացատրելի է, որ Զելենսկին օրերս կայացած «YES Brainstorming»  ֆորումի ժամանակ չի բացառել Ռուսաստանի հետ լիարժեք պատերազմի հնարավորությունը, սակայն խորամանկորեն հավելել է, թե դա, իր կարծիքով, «ամենամեծ սխալը» կլինի (իբր թե ինքը դա չի ուզում ու դրան չի ձգտում):

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան