Քաբուլում ՄԱԿ-ի աշխատակիցներով երկու ինքնաթիռ է վայրէջք կատարել. ԶԼՄ

ՄԱԿ-ի՝ Աֆղանստանն անցած ամիս լքած աշխատակիցներով երկու ինքնաթիռներ վայրէջք են կատարել Քաբուլի օդանավակայանում, հայտնել է Al-Jazeera հեռուստաալիքը ՝ վկայակոչելով օդանավակայանի պաշտոնյային: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«ՄԱԿ – ին պատկանող երկու ինքնաթիռներ՝ ՄԱԿ-ի խմբերով, որոնք անցած ամիս լքել են (Աֆղանստանը – խմբ.), վայրէջք են կատարել (Քաբուլի օդանավակայանում – խմբ)», – հայտարարել է պաշտոնյան:

Մեկ ամիս առաջ թալիբներն ակտիվացրեցին հարձակումը կառավարական ուժերի վրա: Օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք և հաջորդ օրը հայտարարել, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել է:

Լույս օգոստոսի 31-ի գիշերը ԱՄՆ-ի զինվորականները լքել են Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը Աֆղանստանում: Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարել են, որ Փանջշերն աֆղանական 34 նահանգներից վերջինն է, որը մարտերից հետո անցավ իրենց հսկողության ներքո, եւ հաջորդ օրը հայտարարեցին Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը: Այն գլխավորելու է Մոհամադ Հասան Ահնուդը, որն ԱԳ նախարարության ղեկավարի աթոռն էր զբաղեցրել «Թալիբան»-ի առաջին կառավարման ժամանակ և գտնվում էր ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո։