Արցախում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք

Սեպտեմբերի 10-ին կատարվել է 86 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք է գրանցվել։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 20 վարակակիր: Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12200 քաղաքացու հետազոտություն, որից 1088-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: