«ՀայՓոստը» վերսկսել է կենսաթոշակների և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կողմից ֆինանսավորումը վերականգնվել է. կանխիկ եղանակով կենսաթոշակ ու մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ստացող շահառուներն այսօր ժամը 15։00-ից ստանում են իրենց գումարները,  այս մասին  տեղեկացրել են «ՀայՓոստ» ՓԲԸ-ից։
Վճարումները կատարվում են բոլոր փոստային բաժանմունքներում:

Հիշեցնենք երեկ «ՀայՓոստը» պաշտոնական հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ սեպտեմբերի 9-ից ժամը 16:00-ից սկսած՝ ժամանակավորապես չի վճարում կանխիկ եղանակով կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները, քանի որ չի ստացել բավարար չափով դրամական միջոցներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կողմից: