Թուրքիայի և Ադրբեջանի այսօրվա քայլերը մշակվում են Լոնդոնում և Վաշինգտոնում (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք Ռուսաստանի դերախաղացումից հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և նոյեմբերի 9-ի ու հունվաի 11-ի պայմանավորվածությունների իրականացման գործում։ Ինչո՞ւ ՌԴ-ն չի կարողանում սանձել Բաքվի ղեկավարի հավակնոտ ախորժակը Արցախի և Հայաստանի հարցում, երբ Հայաստանից հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում խաղաղության հաստատման ազդակներ են տրվում, իսկ Ալիևը անգամ Հայաստանը ադրբեջանին հանձնելու անհեթեթ հայտարարություններ է անում։

Հայկ Այվազյանն ասաց, որ միայն տեսանելի տպավորություն է, թե Ռուսաստանը չի փորձում ազդել Ալիևի հռետորաբանության վրա, միայն վերջերս ՌԴ-ից հայտնեցին, որ իրենք պատրաստվում են զինել Հայաստանը։ Իսկ դա նշանակում է, որ Բաքուն խախտել է մի շարք պայմանավորվածություններ՝ հատելով կարմիր գծերը։

Անդրադարձանք խաղաղության պայմանագրին, որը քննարկման առարկա է դարձել Հայաստանում։ Հասարակության շրջանում լուրջ անհանգստություն կա, որ խաղաղության պայմանագրով Հայաստանը կճանաչի ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախով հանդերձ։ Հաղորդման հյուրն ասաց, որ Ռուսաստանը Մարիա Զախարովայի միջոցով հայտնել է, որ Արցախի խնդրի կարգավորման հարցը իրենք դիտարկում են որպես մոտ ապագայի գործընթաց, այնպես որ, համանախագահող երկրները Արցախի ապագան չեն տեսնում ադրբեջանի կազմում։ Ըստ Հայկ Այվազյանի՝ ինչ վերաբերում է Արցախին, ապա Ռուսաստանը այն երբեք չի զիջի ադրբեջանին, և հնարավոր է՝ մոտ ապագայում այն ներառվի միութենական հանրապետության կազմում։

Մանրամասները՝ տեսանյութում